Ծառուկյանը հրավիրել է Լուկաշենկոյին ու Յանուկովիչին. մամուլ
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցած Ս. Հովհաննես եկեղեցու բացումը:
«Ժամանակի» տեղեկություններով՝ նույն օրն իսկ տեղի է ունենալու Երևան-Սևան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարևանությամբ նոր կառուցված հսկայական «Փարավոն» հանգստյան, խաղատնային և զվարճանքների կենտրոնի բացումը, որը ներառում է նախկինում եղած «Շանգրի Լա» խաղատունը, «Կեմպինսկի» նորակառույց հյուրանոցային համալիրը։ Որոշ տեղեկություններով՝ եկեղեցու բացմանը Ծառուկյանը հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Դեռ հայտնի չէ` վերջինս կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Մեզ հայտնի է դարձել, որ ԲՀԿ ղեկավարը հրավիրել է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Վերջինս, սակայն, հրաժարվել է գալ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: