
Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը. մամուլ

«Հայաստանում ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը: 2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ ԱՎԾ տվյալների` 2011թ. Հայաստանում հաշվառվել է մուրացիկ և թափառաշրջիկ 15 անչափահաս, որոնցից 2-ը՝ աղջիկ։ Ամենաշատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխա հաշվառվել է Լոռու մարզում՝ 9 հոգի, Շիրակի մարզում՝ 3, Գեղարքունիքում՝ 2, և 1-ական նման երեխա էլ հաշվառվել է Կոտայքի մարզում ու Երևանում։ Նշենք, որ մուրացիկ և թափառաշրջիկ 4 աղջիկներից 3-ը հաշվառվել են Լոռու մարզում, 1-ը՝ Գեղարքունիքում:
Ահա սա էլ ապահով Հայաստանի իրական պատկերը։ Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել ՀՀ-ում աղքատության ցուցանիշները, սակայն նախորդ տարվա տվյալներով՝ աղքատ է ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը»: