Բաժիններ՝

Արարատի մարզում «Մերսեդես»-ը շրջվել է

Մայիսի 3-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 80 NN 880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս