Բաժիններ՝

Ամենից բարձր վարձատրում են Սյունիքի մարզում

Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 170 415 դրամ, որն ամենաբարձրն է ՀՀ տարածքում։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Համեմատության համար նշենք, որ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 140 749 դրամ է, իսկ երկրորդ տեղը զբաղեցնող Երևանում՝ 153 993 դրամ։

Ընդ որում, եթե դիտարկում ենք միայն մասնավոր հատվածը, ապա Սյունիքի առավելությունը ավել է մեծանում. Միջին աշխատավարձը 243 371 դրամ է։ Մասնավոր հատվածում վարձատրության առումով՝ երկրորդ տեղում Գեղարքունիքն է։ Երևանը այստեղ երրորդն է։

ashxatavardzeri cucak

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս