Բաժիններ՝

Ռուսաստանը մարդասիրությա՞մբ է լցվել Հայաստանի նկատմամբ

Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալը աճել է 7.5 անգամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այսպես, եթե 2012 թվականի առաջին եռամյակում ՌԴ-ը Հայաստան էր ուղարկել ընդամենը 57 հազար դոլարի օգնություն, ապա այս տարվա առաջին երեք ամիսներին օգնության ծավալը կազմել է 426 հազար դոլար։

Չնայած տպավորիչ աճին՝ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի մեջ կազմում է ընդամենը 3.8%։

Մարդասիրական օգնության ծավալով առաջին տեղում ԱՄՆ է՝ 3 միլիոն 61 հազար դոլար (ընդհանուրի 27.5%-ը)։ Երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 2 միլիոն 329 հազար դոլար (20.9%)։

Նշենք նաև, որ 13 անգամ կրճատվել են չինական մարդասիրական օգնության ծավալները։ Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանը Հայաստան է առաքել 973 հազար դոլարի մարդասիրական օգնություն (8.7%)։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 12.7 միլիոն դոլար էր, որ արդյունքում Չինաստանին բաժին ընկնում մարդասիրական օգնության ընդհանուր թավալի շուրջ 60%-ը։ Ավելացնենք նաև, որ նախորդ տարվա այդ ցուցանիշը պայմանավորված էր հիմնականում Հայաստանին նվիրաբերված չինական ավտոբուսներով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս