Արծվիկ Մինասյան. ՀՅԴ-ն ամեն կերպ կպաշտպանի իր ձայները՝ «ընդհուպ մինչև մռութների ջարդելը»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Շարլ Ազնավուր անվան հրապարակում տեղի ունեցած ՀՅԴ ամփոփիչ հանրավաքում հայտարարեց, թե ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է՝ պահելու համար Երևանի ավագանու ընտրությունների օրը ստացած ձայները: Ա. Մինասյանը կոչ արեց ՀՀ ոստիկանությանը համագործակցել իրենց հետ, օգնել բռնել ընտրակեղծարարներին ու հայտարարեց, որ եթե ոստիկանությունն այդ օրը համապատասխան քայլեր չձեռնարկի, իրենք ամեն կերպ կպաշտպանեն ՀՅԴ ձայները՝ «ընդհուպ մինչև մռութների ջարդելը», բայց ապահովելու են ՀՅԴ հաղթանակը: Արծվիկ Մինասյանը խոստացավ նաև քաղաքային իշխանության մեծամասնության դեպքում մեծացնել Երևանի բյուջեն՝ ամեն երևանցու համար սահմանված տարեկան ծախսը հասցնելով 1000 դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031