Մարմնավաճառների ինտիմ հանդիպումներ՝ Հայաստան ժամանած սիրիահայերի հետ

Սիմոն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լիդիա Ս.-ի, Գայանե Մ.-ի, էմիլիա Կ.-ի և Գալյա Բ.-ի հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած իր սիրիահայ հայրենակիցների հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ 10.000-ից 15.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է Լիդիա Ս.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս