Բաժիններ՝

Ստուգողական «կրակոց»` Աղվան Հովսեփյանի ուղղությամբ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքայրն» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ:

Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավակաև դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»։ «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը՝ ուղղված իշխանական մեր աղբյուրին, մնաց անպատասխան:

Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի, այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ՝ վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկաև, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Հիշեցնենք, որ աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարմաև ժամկետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031