Հովիկ Աբրահամյանը հրապարակել է անպարտաճանաչ պատգամավորների անունները (աղյուսակ, տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես և նախօրեին խոստացել էր, հրապարակել է ԱԺ մայիսի 2-ի նիստից բացակայող պատգամավորների ցուցակը: Ցանկը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում։

Այդ ցանկում ըստ խմբակցությունների մանրամասն ներկայացված է, թե մայիսի 2-ին որ պատգամավորներն են ընդհանրապես բացակայել նիստից, որոնք՝ մասամբ։ Նշված են նաև կոնկրետ ժամանակահատվածները։

Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին՝ հորդորելով տարրական կուլտուրա ունենալ, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցքներում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսուհետ քարտուղարությունը տվյալներ է հրապարակելու և ներկայացվելու է այն պատգամավորների ցանկը, ովքեր նիստերի կեսից հեռանում են: «Թող լրատվամիջոցներն էլ ուշադրություն դարձնեն, նկարեն, «քցեն» սոցցանցերում, և մեր բնակչությունը այլևս նման պատգամավորների չընտրի և չգործուղի ԱԺ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Patgamavorner

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031