
Գործկոմն առաջարկել է վերադարձնել Վարդան Մինասյանին. Ռուբեն Հայրապետյան

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին, փոխանցում է tert.am-ը:
«Գործադիր կոմիտեն առաջարկել է վերադարձել Վարդան Մինասյանին: Սրտանց շատ կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա ազգային հավաքական: Գտնում եմ, որ Վարդան Մինասյանի հետ մեծ անելիքներ ունեմ: Մինասյանն այն մարդն է, որի հետ շատ հեշտ աշխատել, թե ֆուտբոլիստների համար, թե ֆեդերացիայի համար: Եթե Վարդանը տա համաձայնությունը՝ մեծ հաճույքով կնշանակեմ: Գործկոմի մեծամասնությունն էլ պնդում է, որ Մինասյանին պետք է վերադարձնել: Վարդանը դեռ չի մտափոխվել…»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:
Ամեն դեպքում ՀՖՖ-ն շարունակում է բանակցել մի շարք արտասահմանցիների հետ. «Բանակցությունները շարունակվում են: Շատ բարդ հարց է: Մոտ երկու անգամ սխալվել եմ, չեմ ցանկանում նորից սխալվեմ: Պետք չէ շտապողականություն ցուցաբերել»:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: