Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի վթարի և դերասանի սթափ լինելու մասին. Փաստաբան

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ այսօր պատրաստվում է հայց ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ պետության՝ պահանջելով փոխհատուցում Վարդան Պետրոսյանին հասցված բարոյական վնասի համար: Ինչպես նաեւ, փաստաբանն այսօր բողոք կներկայացնի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կապված դերասանի ձերբակալման որոշման հետ, քանի որ դրա հիմքում դրված փաստերը իրականությանը չեն համապատասխանում:

Փաստաբանի փոխանցմամբ՝ պատրաստ է արդեն վթարի մոդելավորման 3D տարբերակը, սակայն այն կհրապարակեն նախաքննության ավարտից հետո, որպեսզի ունենան նախաքննական մարմնի արձանագրությունը եւ համեմատություն անցկացնեն: Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ տուժող Հակոբյանների հետ բանակցային փուլ չի սկսվել, նրանց տրամադրությունն այնպիսին է, որ այն չի սկսվել:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս