
Ռուսաստանի հակազդեցությունը ԵվրոՀՀՊ-ին` միջոցների իզուր վատնում է. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ԵվրոՀՀՊ համակարգի հակազդմանն ուղղված Ռուսաստանի քայլերը միջոցների իզուր վատնում է համարել։
Նա նշել է, որ հակահրթռային պաշտպանության իրենց համակարգերը, որոնք տեղակայվում են Եվրոպայում, բացառապես պաշտպանական բնույթ ունեն եւ «ապահովում են մեր երկրների պաշտպանությունը հրթիռային հարվածներից»: Նա հավաստիացրել է, որ այդ համակարգերը որեւէ կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ: «Ուստի մեր ՀՀՊ համակարգերի դեմ պատասխան միջոցառումների ձեռնարկումն արդարացված չէ: Բացի այդ, դա կլինի ռեսուրսների, ներդրումների վատնում` գոյութուն չունեցող արհեստական թշնամու դեմ, քանի որ մենք Ռուսաստանի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,- հինգշաբթի հայտարարել է Ռասմուսենը: