
Իրաքում երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի տարբեր շրջաններում երեկ իրականացվել են մի շարք ահաբեկչություններ, որոնք հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ: Բաղդադի հարավում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 20 շիա ուխտագնաց:
Բացի այդ, պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ: Յուսիֆայա և Էլ-Լաթաֆիա քաղաքներում գրանցված երկու պայթյունի հետևանքով զոհվել է ևս 16 մարդ, վիրավորվել է մոտ 40 մարդ, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաներ: Աբու Գրեյբ քաղաքում էլ զինվորական հանդերձանքով զինյալները հարձակվել են «Ալ-Քաիդայի» դեմ հանդես եկող տան վրա և սպանել են ընտանիքի բոլոր անդամներին՝ ամուսիններին ու նրանց երեք երեխաներին: