
Արմանին էլիտար երկնաքեր կկառուցի Չինաստանում

Իտալացի հանրահայտ դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է մի փոքր հանգստանալ հագուստից եւ զբաղվել շինարարությամբ: Նա նախատեսում է յուրահատուկ երկնաքերներ կառուցել Չինաստանում:
«Չինաստանը միշտ էլ ինձ գրավել է: Դա մի երկիր է, որի հայացքն ուղղված է ապագային եւ որը դինամիկ կերպով զարգանում է: Պատիվ եմ համարում կառուցել այդ համալիրը, որը լինելու է ժամանակակից նրբաճաշակության եւ ներբագեղ ոճի օրինակ ХХI դարի մի քաղաքում, որը պահպանել է կապն իր հարուստ պատմության հետ»,-հայտարարել է Արմանին:
Համալիրը, որը կոչվելու է «Design Studio Armani Casa», կառուցվելու է Չենդու քաղաքում եւ ներառելու է 200մ բարձրությամբ երկու երկնաքեր: Շինարարությունը նախատեսվում է ավարտվել 2016 թ-ին, բնակարաների վաճառքն արդեն կսկսվի գալիք տարվա երկրորդ կեսից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: