
Վ.Պետրոսյանի փաստաբան. «Փորձում ենք ամեն ինչ մեղմելու ճանապարհով գնալ, ոչ թե տանել դեպի լարումը, սրումը, դեպի շոու»

Վ.Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի շուրջ երկու կողմերի փաստաբանների կարծիքները տրամագծորեն տարբերվում են՝ թե ավտոմեքենայի արագության, թե վարորդի ալկոհոլ օգտագործած լինել-չլինելու և թե նույնիսկ ավտոմեքենաների բախման տեղի վերաբերյալ:
Այս բոլոր հարցերի շուրջ երեկ իր կարծիքն էր հայտնել տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
«Փաստինֆո»-ն խնդրեց նաև Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ներկայացնել իր գործընկերոջ պնդումների մասին սեփական տեսակետները:
-Տուժող կողմի փաստաբանը երեկ իր հարցազրույցում անդրադարձավ մի խնդրի, որ մինչ օրս, կարծես թե, դուրս էր մնացել ուշադրությունից. խոսքը «Նիվա» ավտոմեքենայի շուրջը թափված հեղուկի մասին է: Ռուբեն Բալոյանը նշեց, որ դա մեքենայի բեռնախցիկում եղած հեղուկներն են, որոնց տարաները կոտրվել են վթարի հետևանքով և արտահոսել դուրս, ինչը և վկայում է, որ բախումը տեղի է ունեցել հենց այդ` հողածածկ տարածքում:
– Իմ կարծիքով՝ դա ոչ թե մեքենայի յուղ է կամ չսառչող հեղուկ, այլ դեպքի վայր ժամանած փրկարարները, տեսնելով, որ Նիվայի բեռնախցիկում գազի բալոն կա, կանխելու համար հնարավոր պայթյունը, ջուր են լցրել: Դա հենց այդ ջուրն է: Յուղը բոլորովին այլ տեղում է թափված: Դա մեքենաների հետվթարային դիրքերն են: Երկու ավտոմեքենաներն էլ վթարի ենթարկվելուց հետո որոշ տարածություն են անցել և կանգ առել: Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան գնացել է դեպի կողնակի կողմը և կանգնել կողնակի վրա, իսկ Նիվա մակնիշի ավտոմեքենան պտտվել է և թողելով իր խլացուցիչով արված հետքն ասֆալտին՝ պտտվել ու կանգ է առել: Դա ջուր է թափված, իսկ յուղն ու անտիֆրիզը բոլորովին այլ տեղում են թափված: BMW մակնիշի ավտոմեքենայի յուղն ու անտիֆրիզը դեպի Եղվարդ գնացող ճանապարհի վրա են թափվել, ինչպես նաև՝ ապակիները: Ինչը և վկայում է, որ վթարը հենց այդ տեղում է եղել: Լուսանկարներում հստակ երևում է՝ վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ թափված է BMW-ի յուղը, ոչ թե այնտեղ, որտեղ կանգնած է Նիվան: BMW-ից պետք է մի քանի մետր հետ գնանք, այդ բանուկ հատվածում էլ թափված են յուղը, անտիֆրիզը և Նիվայի հետևի ապակին: Այդտեղ էլ հենց տեղի է ունեցել բախումը:
– Իսկ Ռուբեն Բալոյանն իր հարցազրույցում նշում է, որ բախման վայրը այնտեղ է, որտեղ թափված են BMW- ի մասերը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: