Ինչու է կառավարությունը ընդառաջ գնացել «Արմենիա վայն»-ին
Գործադիրը այսօր վեց ամսով երկարաձգել է ներդրումային մեկ այլ ծրագրով «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է 2013թ. նոյեմբերի 30-ին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով: Արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն: