«Եթե օրենք գոյություն ունի, պետք է կատարենք, պատրաստ լինենք, չլինենք: Եթե պետությունն օրենք է ընդունել, դա պետք է կատարվի: Վերջ ի վերջո, սոցիալական ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 406.51 դրամ։
Հայության ներկա էլիտան կարծում է, թե հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու նախապայմանը տնտեսության հզորությունն է, և պետությունը համարում է բաժնետիրական ընկերություն. պարզապես իշխանություններն այդ մասին բարձրաձայն չեն խոսում, ու դա նրանց համար փակ բաժնետիրական ընկերություն է, որից քչերն են օգտվում:
Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Հարությունյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ նոյեմբերի 6-7-ը Երևանում կանցկացվի «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով հայ-իրաքյան ցուցահանդես և գործարար համաժողով:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանները բերման են ենթարկել նաև «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժման մասնակից Ալեն Սիմոնյանին:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
ՀՀԿ խոսնակը հավելեց, որ օրենքի ցանկացած ոտնահարում պետք է պատժվի՝ օրենքի տառով անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը:
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների 10-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով տան տանիքից. քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:
Հովհաննես Ազոյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված այդ լուրերը և ավելացրեց. «Այ էդպիսի անգրագետներն են քանդում ամեն ինչ»:
Ազատության հրապարակ տանող ճանապարհներն այս պահին խցանված են։ Փողոցների մի մասը ոստիկանությունը փակել է՝ այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո քննչական եւ փորձաքննական գործողություններ իրականացնելու համար։
Նա հայտարարել էր, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի բենզինով լի շշերից, քարից, «փայտից ու ռագատկից, մարգանցովկա բրոնզից» այլ զենք չունեն, ապա նաև զգուշացրել էր. «Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց ավտոմատով, զենքով կռվելույա իրանց դեմ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մաշտոցի պողոտայում այսօր լարված իրավիճակ էր: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի, նրա համախոհների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
«Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում գրքեր է հրատարակել Ոսկեպար և Ջիլիզա գյուղերի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին:
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Ընկերությունն ընդգծել է, որ մեքենայի սրահում գործում է մարդկանց և զգացմունքները ճանաչող հատուկ համակարգ:
Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների։ Դեպքի վայրում գտնվող Երևանիի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, հորդորում է դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն։
Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետրանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են:
Աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի դիվանահետները համաձայնեցրել են «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավերի տեքստը:
Դիտարկմանը, թե Մաշտոցի պողոտայում հավաքված բազմության շրջանում շշուկներ են տարածվել, թե պայթուցիկները նետել են ոչ թե հեղափոխականները, այլ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ Վալերի Օսիպյանը ծիծաղելով պատասխանեց. «Ոստիկաննե՞րը…»:
Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Մաշտոցի պողոտայում լարված դեռևս լարված իրավիճակ է, ոստիկաններին միացել են նաև հատուկ ջոկատայինները: Նրանք փակել են պողոտան, և մասնագետները քննչական աշխատանքներ են կատարում տեղում:
Նա մասնավորապես ծնվել է Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էջմիածին քաղաքում:
Այս պահին Մաշտոցի պողոտան դեռևս փակ է, այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: