Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հացեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները:
Համացանցում վերջերս հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների երգը, նվիրված՝ Հենրիխ Մխիթարյանին, որը «Արմենիա» հեռուստաընկերությունը մշակումից հետո ներկայացրել է որպես չեմպիոնների լիգայի առաջնության անոնս։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1990 թ. ծնված Գեղամ Դ.-ին:
Արդյոք ինտերնետի բովանդակությունը կամ էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներին արված մեկնաբանությունները, ինտերնետում անցկացրած ժամանակահատվածը պե՞տք է սահամանափակվի, թե՞ ոչ:
Նիստին ներկա են եղել խմբակցության բոլոր անդամները, այդ թվում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես հայտնի է՝ տևական ժամանակ է՝ չէր մասնակցում խմբակցության նիստերին: Արտահերթ նիստին չի մասնակցել Հրանտ Բագրատյանը, քանի որ վերջինս բացակայում է Հայաստանից:
Ձորագյուղում գողության և կողոպուտի փորձ կատարողները չհասցրին փախչել :
Հ. Գուլանյանը ոստիկանությունում խոստովանել է, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, պարզապես վախենալով հաշվեհարդարից, հեռացել է ավտոմեքենայով և մեկ այլ ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց:
Մենք Թայյիփ Էրդողանի հետ միասին ստեղծել ենք իշխող (Արդարություն ու զարգացում) կուսակցությունը, մենք նրա հիմնադիրներն ենք:
Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին, երևանյան մի բնակարան մեկնած ոստիկաններին տանտերը ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել:
Հասանովը պարզաբանում է պահանջել այդ հայտարարության կապակցությամբ՝ կարևորելով այդ հայտարարությանը պաշտոնապես արձագանքելը:
Այսօր Աժ էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, նա մտել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ և շուրջ 20 րոպե նրա հետ առանձնազրույց ունեցել:
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Վերջիններիս հաղորդմամբ՝ տվյալ որոշումն ընդունվել է երկու պատճառով. Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև հակասությունների կտրուկ սրում և Իրանի հետ Թուրքիայի մերձենալու ձգտում:
Դատարանը, ավարտելով դատաքննությունը, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյմեբերի 8-ին:
Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից:
Այս մասին հայտնել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տարածքի մի մասը:
«Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի՝ արտահանող էներգակիրների վրա կիրառվում է էներգետիկ ակցիզային հարկ, ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ 30 տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դա տեղի է ունեցել այդ ուղղաթիռների փորձարկումից հետո, որոնք չեն գոհացրել թուրքական հրամանատարությանը:
Նկարահանումներից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված «բարեփոխումների վերաբերյալ իրազեկված մասնագետները» հրաժարվեցին ներկայանալ և մասնակցել հաղորդմանը՝ խուսափելով հանրության ներկայացուցիչների հետ հանդիպելուց և բանավիճելուց:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ 76 կորուստներից միայն 10-ն է հանդիսանում է մարտական կորուստ, մնացյալ 66-ը դասվում են ոչ մարտական կորուստների թվին:
Պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպը գրանցվել է Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքի մոտ:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներ Արմեն Ադամյանն ու Շողակաթ Վարդանյանը այսօր Մաշտոցի պուրակում հայտարարել են, որ իրենց հետախնդում են:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շատ խիստ դիրքորոշում որդեգրի Սիրիայի հանդեպ:
Վարդենիսի Ակունք գյուղում փեսան հրկիզել է աներոջ տունը: