Բաժիններ՝

«Սադախլո» մաքսային անցակետի աշխատակիցները մարիխուանա են հայտնաբերել ՀՀ քաղաքացուհու մոտ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին ընկած «Սադախլո» մաքսային անցակետի աշխատակիցները մարիխուանա են հայտնաբերել Հայաստանի քաղաքացուհու մոտ, ով իր երեխայի հետ հատել է հայ-վրացական սահմանը: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ թմրանյութը հայտնաբերվել է երեխայի տաբատի և կնոջ թիկնոցի գրպաններում: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել է 51 գրամ մարիխուանա: Եկամուտների ծառայության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացուհին ձերբակալվել է նոյեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930