
Toyota-ն ներկայացրել է վարորդի տրամադրությանն արձագանքող քամելեոն-ավտոմեքենա

Cyber Security-ի փոխանցմամբ՝ ճապոնական Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ցուցադրել է իր արտադրած քամելեոն-ավտոմեքենան, որն ունակ է փոխել իր գույնը վարորդի տրամադրությանը համապատասխան: Ընկերությունն ընդգծել է, որ մեքենայի սրահում գործում է մարդկանց և զգացմունքները ճանաչող հատուկ համակարգ, որն էլ ավտոմեքենայի գույները փոխում է վարորդի տրամադրությանը համապատասխան:
Ավտոմեքենան ստացել է FV2 ծածկանունը, այն օժտված է վարորդի դեմքի արտահայտությունն ու ձայնի տոնը կարդալու տեխնոլոգիայով: Toyota-ն խոստացել է շարունակել FV2-երի կատարելագործումը: Մեքենայի համակարգիչն ունակ է ոչ միայն խոսել վարորդի հետ, այլև՝ հասկանալ նրա տրամադրությունը, ըմբռնել մարդու վիճակը և հաշվի առնել նրա զգացմունքները: FV2-ն աշխատում է ջրածնային հենքով վառելիքային տարրերով: