Բաժիններ՝

Հայ և իրաքցի գործարարները կքննարկեն համագործակցության ուղիները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ նոյեմբերի 6-7-ը Երևանում կանցկացվի «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով հայ-իրաքյան ցուցահանդես և գործարար համաժողով:

Վաղը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնումտեղի կունենա «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդես կայցելեն հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և իրաքյան կողմի համանախագահ, Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսը:

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ցուցահանդեսին կմասնակցեն շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության և թեթև արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ:

Նոյեմբերի 7-ին «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողով, որին ողջույնի խոսքով հանդես կգան հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և իրաքյան կողմի համանախագահ, Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսը: Համաժողովի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ում ներդրումային միջավայրը, Հայաստանում ազատ տնտեսական գոտիները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս