Փոխոստիկանապետի խոսքով՝ ներսում գտնվող բոլոր բերման ենթարկվածները կարգավիճակ ունեն։
«Իհարկե, գաղափարը կառավարության կողմից ընդունելի է, սակայն կատարման տեսանկյունից դեռևս թերություններ կան:
Արյունն անհրաժեշտ է 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Առկայության դեպքում հարկավոր է զանգահարել 093762206 կամ 094600443 հեռախոսահամարներով:
Հարավային Կովկասում արտագաղթի առումով «ամենաողբալի» իրավիճակը Հայաստանում չէ: Պարզվում է, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հարևան Վրաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան Հայաստանից:
Կենտրոնի ոստիկանության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են ակտիվիստներին, ներսում գտնվողների հարազատներին ու ընկերներին հեռացնել շենքի տարածքից:
Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 2014 թ. հունվարի 1-ից աշխատավարձից 5% պահումների հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների դժգոհությունները, կարծես, չեն տարածվում այլ ոլորտներում: Թվում էր, թե այդ բողոքներին պետք է միանային նաև ՀՀ-ոմ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆինանսական ոլորտի աշխատակիցները, սակայն այս առումով այստեղ «լռություն» է:
Համակարգչից և ինտերնետից օգտվելու ընթացքը բաժանում են 4 փուլերի: Առաջին փուլում, եթե դեռահասը շաբաթական մինչև 7 ժամ նստում է համակարգչի առջև՝ նորմալ է համարվում:
Այդպես էժանացնել գաղափարը՝ սխալ է, մենք ստորագրում ենք և Եվրամիության, և Ռուսաստանի, և մնացած բոլոր պետությունների հետ շատ լուրջ փաստաթղթեր: Ամանորյա բացիկի պատմությունը թողնում եմ Զոհրաբյանի խղճի վրա, նման բան է ասում որպես ո՞վ, որպես ի՞նչ:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի առնչությամբ բերման ենթարկվածներից շատերը դեռևս Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:
Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոստիկանություն բերման ենթարկված անձանց թվի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը բերման է ենթարկել «հեղափոխականներին», այդ թվում` Շանթ Հարությունյանին:
ՀՀ շինարարության անկման և տնտեսական աճի դանդաղման մեղքը մեր իշխանությունները փորձում են բարդել միջազգային կառույցների վրա
Հերթական ստուգողական վարժանքը տեղի է ունեցել Արզնիի օդանավակայանի տարածքում: Զորավարժության ընթացքում ոստիկանները պետք է լուծեին հետևյալ խնդիրը. նախ՝ բանակցությունների միջոցով հորդորել ցուցարարներին զերծ մնալ անօրինական գործողություններից…
«Զորակոչիկի լավագույն ընկերը հարթաթաթությունն է»՝ հումորն արդեն ծիծաղելի չէ: Բանակում չծառայելու համար հարթաթաթությունն արդեն չի փրկում: Չեն փրկում անգամ մտավոր հետամնացությունը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը:
Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողություններն ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները դեպքի վայրից տեղափոխում ոստիկաններից մեկին:
Վլադիմիր Գասպարյանն այնտեղ է մեկնել Երևան քաղաքի հիվանդանոցներում Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին տեսակցելուց հետո:
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանն օրերս մերժել է գերմանական «Իստինվեստոր» ընկերության հայցը: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ դատարանի վճռի բողոքարկումը մերժելու համար բերվել է «ստանդարտ» պատճռաբանություն, որ հայցը բավարար հիմնավորված չէ:
«Արմեն Դավթյանը դադարեցնում է իր լիազորությունները եւ լքում է կինոընկերությունը` «Պրոֆմեդիա»-ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Երիտասարդը հետազոտվել է նեյրովիրաբույժի կողմից, վիրահատության կարիք չկա»,- հարցմանն ի պատասխան ասել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Հակաբիոտիկ դեղերը նշանակվում են բակտերիալ բնույթի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար. թոքերի և միզասեռական օրգանների բորբոքում, քթի, կոկորդի, ականջի շրջանում թարախային ընթացք, որոշ աղիքային ինֆեկցիաներ։ Վարակային ինֆեկցիոն հիվանդությունները` հատկապես գրիպը, անհնար է բուժել հակամանրէ դեղերով։
Քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ թիվ 23 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արտակ Շ.-ին:
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են գաղափարների վրա, և կան գաղափարներ՝ աշխատատեղերի ստեղծման մասին և բավականին հետաքրքիր այլ բաներ, որոնք կյանքի են կոչվում, առաջիկայում կիմանաք»:
Հյուրը ՀՀՇ խորհրդի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է:
Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետևից գնալն էր, և պրովոկացիոն ձևով սարքեցին էդ բոլորը, էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ, ես հիմա տեղյակ չեմ՝ իրավիճակը ոնց ա, ինչ ա, ինչ ա կատարվել, ինքը ինչ վիճակում ա… ի՞նչ գիտեք, որևէ բան գիտե՞ք իր մասին: