
Բերման են ենթարկել նաև քաղաքացիական ակտիվիստներին (ֆոտոշարք)

Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանները բերման են ենթարկել նաև «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժման մասնակից Ալեն Սիմոնյանին: Ոստիկանական գործողությունների ժամանակ արված լուսանկարներից երևում է նաև ակտիվիստ Վիլեն Գալստյանը, ում նույնպես բերման են ենթարկում: Նրանք այժմ գտնվում են Ոստիկանության Կենտրոն բաժանմունքում։