
Հովհաննես Ազոյանը չի հեռացել «Արմենիա» հեռուստաընկերությունից

Շոու-բիզնեսի մասին գրող կայքերից մեկը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը, ով «Տնփեսա» հումորային նախագծում մարմնավորում է Մանուկին և վարում է «Հայաստանի ձայնը» նախագիծը, այլևս չի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում: Հովհաննես Ազոյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված այդ լուրերը և ավելացրեց. «Այ էդպիսի անգրագետներն են քանդում ամեն ինչ»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի