Երևանի ոստիկանապետը ոստիկաններին հանձնարարեց բոլոր չենթարկվողներին բերման ենթարկել
Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների։ Դեպքի վայրում գտնվող Երևանիի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, հորդորում է դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն։
Նա նշեց, որ կան վիրավորներ, ոստիկանությունը հանցագործության տարրեր է նկատել և այժմ քննչական գործողություններ է իրականացնում։ Երևանի ոստիկանապետը ոստիկաններին հանձնարարեց բոլոր չենթարկվողներին բերման ենթարկել։
Տեսանյութը՝ շուտով։