Բաժիններ՝

Իշխան Զաքարյանը կվերանշանակվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին: Այս մասին գրում է Newsbook.am-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այսօր, և դեռևս երեկ քաղաքական շրջանակներում տեսակետ էր շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է նրան այլևս չվստահել այդ պաշտոնը:

ԱԺ-ում Newsbook.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն այսօր որոշում է կայացրել, ինչից հետո Իշխան Զաքարյանն իր թիմին հայտնել է, որ մոտ օրերս պետք է հանդիպի ԱԺ խմբակցությունների հետ և նրանց դատին հանձնի ՎՊ նոր ծրագիրը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930