Երևանի ոստիկանապետ. «Ով որ չի ենթարկվի օրինական պահանջներին, բերման ենթարկեք» (տեսանյութ)
Այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց հայտարարած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Ակտիվիստները ինքնաշեն պայթուցիկները հարվածել են գետնին և փորձել պայթեցնել: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրից բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի անձիք: Կան տուժածներ: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի խոսքով՝ ոստիկանությունը «հանցագործության հատկանիշն է գտել», կան վիրավորներ: «Ով որ չի ենթարկվի օրինական պահանջներին, բերման ենթարկեք»,- ոստիկաններին հրահանգեց Աշոտ Կարապետյանը:
Ոստիկանությունը տարածքում կատարում էր քննչական գործողություններ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: