
Մաշտոցի պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 17:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև:
Նրանք բենզինով լի շշեր են նետել Մաշտոցի պողոտան փակած ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո բախում է սկսվել ոստիկանների և նրանց միջև: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ կան բազմաթիվ վիրավորներ և մեկ դանակահարության դեպք: Նրա փոխանցմամբ՝ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են:
Այս պահին Մաշտոցի պողոտան դեռևս փակ է, ոստիկաններն օպերատիվ գործողություններ են իրականացնում տարածքում:
Ներկայացնում ենք Մաշտոցի պողոտայից Ֆոտոլուր գործակալության լուսանկարների շարքը: