
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով 16-ամյա տղան գանգուղեղային վնասվածք է ստացել

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ: Ա. Հայթայանի խոսքով՝ վիրավորներից 8-ը ոստիկաններ են եղել, իսկ մյուսը 16 տարեկան մի տղա է, ում «Շտապօգնություն» ՓԲԸ բրիգադը տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն: Նախնական տեղեկություններով՝ նա գանգուղեղային վնասվածքներ է ստացել:
Անահիտ Հայթայանի փոխանցմամբ՝ վիրավոր 4 ոստիկանները տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել։