Շանթ Հարությունյան. Ես ավելի լավ ա բենզինի շշերը ձեռս էթամ մեռնեմ, թող սնայպերը խփի ինձ
«Մինչև Սերժը ս… չլինի Հայաստանից մեր երկիրը չի դզվելու»,- այսօր Ազատության հրապարակում` մինչև բերման ենթարկվելը, հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, Շ. Հարությունյանն իր համակիրների հետ Ազատության հրապարակից պատրաստվում էր շարժվել դեպի նախագահական նստավայր ու բենզինով շշեր նետել նախագահական նստավայրի վրա: Սակայն ոստիկանները խոչընդոտեցին երթն ու հենց Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկների հատվածում սկսվեց ծեծկռտուք, «հեղափոխականները» ոստիկանների վրա նետեցին պայթուցիկ նյութեր, արդյունքում նրանց բերման ենթարկեցին:
Մինչև նախագահական նստավայր շարժվելը՝ լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանն ասել էր. «Մենք արժեքներ ենք բերում Հայաստանին: Մենք դաստիարակվել ենք փողոցում, ընտանիքում, դպրոցում ու գիտենք հայրենասիրությունը ինչ ա նշանակում, դուխը ինչ ա նշանակում, ազատությունը, հավասարությունը ինչ ա նշանակում ու տենց պիտի լինի: Աշխարհի բոլոր երկրներում էլիտան ներկայացնում են լավագույն տղերքը: Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բ-ական իշխանությունները տապալեն, ուրեմն՝ սաղ Հայաստանում բ-եր են ապրում: Ես ավելի լավ բենզինի շշերը ձեռս էթամ մեռնեմ, թող սնայպերը խփի ինձ, չեմ ուզում Հայաստանից էթամ, ես ստեղ եմ ապրելու, ես չեմ ուզում ասեմ, որ սաղ…»:
Նա հայտարարել էր, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի բենզինով լի շշերից, քարից, «փայտից ու ռագատկից, մարգանցովկա բրոնզից» այլ զենք չունեն, ապա նաև զգուշացրել էր. «Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց ավտոմատով, զենքով կռվելու ա իրանց դեմ: Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն: Խելոք կպահեն՝ վարդ կտանք, բայց եթե խելոք չպահեն…»: