
Վալերի Օսիպյան. Մենք վերահսկում ենք իրավիճակը

168.am-ի հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ իրենք վերահսկում են Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրավիճակը: Մեր հարցին, թե քանի՞ մարդ է մինչ այս պահը բերման ենթարկվել՝ նա չպատասխանեց՝ հորդորելով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին:
Դիտարկմանը, թե Մաշտոցի պողոտայում հավաքված բազմության շրջանում շշուկներ են տարածվել, թե պայթուցիկները նետել են ոչ թե հեղափոխականները, այլ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ Վալերի Օսիպյանը ծիծաղելով պատասխանեց. «Ոստիկաննե՞րը…»:
Նա նաև տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտան դեռևս փակ է, քանի որ այնտեղ օպերատիվ գործողություններ են կատարվում:
Ի դեպ, դեպքի վայրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով ցուցումներ ու հրահանգներ է տալիս ոստիկաններին: