Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ЗИЛ»-ը.կան տուժածներ
shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի, Ազատան գյուղի վարչական տարածքում բախվել են՝ 26-ամյա Ոսկան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի 30 ՏՏ 958 համարանիշի և 48-ամյա Վլադիկ Իկիլիկյանի վարած «ЗИЛ» մակնիշի 46ԼՏ316 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարոդ Ո. Առաքելյանը և նրա ուղևորներ՝ 33-ամյա Մարգար Մելքոնյանը, 24-ամյա Կարինե Մելքոնյանը, 31-ամյա Մարատ Մինասյանը և 1-ամյա Նարինե Գևորգյանը ստացել են մարմական վնասվածքներ և տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Ն. Գևորգյանին՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: