Samsung ընկերությունը թողարկում է թեմատիկ պլանշետ` Hello Kitty ապրանքանիշի պատվին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն: Նոր պլանշետի համար որպես հիմք է ծառայել Galaxy Tab 3.7.0 մոդելը: Դրա ձևավորման համար կիրառվել է հայտնի ճապոնական կատվի պատկերը` վարդագույն ժապավետով:
Թուրքիայի օդագնացության ու տիեզերական արդյունաբերության կենտրոնը (TUSAŞ) պլանավորել է ստեղծել յուրօրինակ ուղղաթիռ, որը ծառայելու է նաև Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ը խոր ափսոսանք է հայտնել այդ հայտարարության կապակցությամբ:
Ժամը 15:40-ի սահմաններում Գրիբոյեդով փողոցում՝ «Օկտան» հացատան հարևանությամբ, բախվել են Lexus մակնիշի 55 ՏԼ 515 համարանիշի, Opel մակնիշի 563 ԼՍ 61 համարանիշի, Mercedes մակնիշի 19 VP 009 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 77 ՕՍ 004 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ գլխավոր դատախազի` հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ համակարգ ներգրավելու բացառիկ փորձը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 17:00-ին:
«Ես այդ 200 մլն դրամն այլ ուղղությամբ կծախսեի՝ 1 երթուղային գիծ ավելի կստեղծեի բյուջեի հաշվին, այդ գումարները քաղաքին կուղղեի, քաղաքացիները մի փոքր ավելի նորմալ ծառայություն կստանային, կամ համեստ տարածքում մանկապարտեզ կկառուցեի, որի խնդիրը այսօր շատ ունենք Երևանում:
Մարալիկը փոքր տեղ է, բոլորն իրար ճանաչում են, սակայն..
Առայժ ռուսալեզու տպագրությունը գնելու համար շնորհանդեսին էին հյուրընկալել Վ. Հովհաննիսյանի մտերիմները, կուսակից ընկերներ, պատգամավորներ: Ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ՀՅԴ պատգամավորին շնորհավորանքներից բացի՝ նաև նվեր էր բերել. «Ստեղծագործող մարդուն էլ ի՞նչ պետք է նվիրես` գրիչ»,- ասաց Աշոտյանը:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննսյանի «Մանդիլիոն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյաննա ասաց, որ գիրքը գրել է մեկ տարվա ընթացքում: Բովանդակությանն անդրադառնալով՝ նա նշեց, թե պետք է «մարդկանց ուղեղների համար ավելի մատչելի ու գրավիչ ձևերով պայքարել», քան պարզ քարոչզությամբ, ապա հորդորեց. «Կարդաք` կհասկանաք` ինչ նկատի ունեմ»:
«Բելառուսկալիումը» հանդիսանում է կալիումական պարարտանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկը և երկրորդը ԱՊՀ-ում՝ «Ուրալկալիումից» հետո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Այն Թեհրանում ավանդաբար անցկացվում է 2005 թվականից:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:
Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված:
Այսօր մեր ամենամեծ խնդիրն անգամ փողը չէ, մարդիկ են:
Հայաստանում արդեն 5 տարի է՝ գործում է Սփյուռքի նախարարությունը, որի գործունեության հետ կապված հակասական գնահատականներ են հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Այս և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին է մեր զրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին օդային ճամապարհով Հայաստանից մեկնել է 665,809 մարդ, ժամանել՝ 622,585 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ մեկնող-ժամանողների բացասական սալդոն կազմել է 43,224 մարդ:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հոկտեմբերի 9-ին գնումներ է կատարել նորաբաց «Փակ շուկայից»։
Հասան Ռոուհանիի առաջին քայլերից մեկը հանդիսացել է Ուրմիա լճի պահպանման խնդրով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծումը:
Դատարանը միաժամանակ,կիրառելով համաներման մասին վերջերս ընդունված որոշումը, ամբաստանյալներին ազատեց հիմնական պատիժը՝ ազատազրկումը կրելուց, և նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Նրանք հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող քոլեջի բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ուկրաինացի արտադրողների համար մշակվել են անցումային հավելվածներ, որոնք Ուկրաինայի տնտեսությանը կօգնեն հարմարվել ԵՄ-ի չափորոշիչներին անցում կատարելուն:
Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը «ոչ օբյեկտից ու կանխակալ» է որակել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը:
2012 թվականին ԵՄ-ի սահմաններն ապօրինի հատել է ավելի քան 72.000 մարդ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Երևանը հին քաղաք է, Հռոմից էլ հին, բայց ամենակարևորը ոչ թե հնությունն է, այլ հարատևությունը։ Այստեղ ծնվել է մարդկությունը, քաղաքակրթությունը, այստեղ ամեն ինչ արվում է խորությամբ. հենց դա էլ բնորոշում է Երևանի էությունը»,- նշել է բրիտանացի փորձագետը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին և Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին:
Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես շատ մեծ առավելություններ կստանա եվրոպական ավելի լայնարձակ տնտեսությունում «Արևելյան գործընկերության» երկրների ինտեգրացումից: