Մեդվեդևը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի դերը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում շնորհավորել է նրան` կապված հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու հետ:

Մեդվեդևն ընդգծել է, որ ընտրական կամպանիան վերահաստատեց, որ Ադրբեջանի քաղաքացիներն ամբողջովին աջակցում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու վերաբերյալ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը:

Մեդվեդևը հավելել է, որ բարձր է գնահատում Իլհամ Ալիևի դերը ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում: Նամակում նաև ընդգծվում է, որ երկկողմանի համագործակցության էլ ավելի ընդլայնումն ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031