Նավասարդ Կճոյանը իր «Բենթլին» վաճառել է ամիսներ առաջ. Պատճառը հանրային աղմուկը չէր
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը հրաժեշտ է տվել իր «Բենթլիին»։ Ըստ թերթի. «Բանն այն է, որ նա վաճառել է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող եւ օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաեւ մեծ բարեգործ, որը կարող է իր ունեցվածքը ծառայեցնել հոտին»։
Մինչդեռ Արարատյան հայրապետական թեմի մամուլի պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ առաջ է վաճառել իր «Բենթլին»: Նա նշել է, որ այդ մեքենան երբեք Երևանում չի էլ վարել: «Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի կարող ունենալ որևէ մարդու անձնական կյանքի որոշումների հետ կապված, ինչպես մեքենայի վաճառքն էր»,- նշել է նա:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ