Բաժիններ՝

Սոմալեցի ծովահենների պատճառով համաշխարհային տնտեսության տարեկան կորուստները կազմում են 18 միլիարդ դոլար. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Դուբրովնիկում (Խորվաթիա) տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան 59-րդ նիստում հայտարարել է, որ սոմալեցի ծովահենների պատճառով համաշխարհային տնտեսության տարեկան կորուստները կազմում են 18 միլիարդ դոլար:

Ռասմուսենը հավելել է, որ եթե չլինեին այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի իրականացրած օպերացիաները, ապա այդ թվերը կլինեին շատ ավելի մեծ: ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները 2009 թվականի օգոստոսից Աֆրիկյան եղջյուրի շրջանում իրականացնում են ծովահենների դեմ «Օվկիանոսային վահան» գործողությունը:

Ներկայումս սոմալեցի ծովահեններին դիմագրավում է 4 նավ (ամերիկյան, դանիական, հոլանդական ու թուրքական), ինչպես նաև գործողությանը միացած ուկրաինական մեկ ֆրեգատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս