
Եվրախորհրդարանի նախագահը 25 տարի անց Հռոմի Պապին հրավիրել է Ստրասբուրգ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ուրբաթ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մոտ հանդիպման ժամանակ կաթոլիկների առաջնորդին հրավիրել է Ստրասբուրգ, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը:
«Ֆրանցիսկոս Պապը մեծ ազդեցություն ունի այն ամենի վրա, ինչ կատարվում է ժամանակակից աշխարհում»,-ընդգծել է Մարտին Շուլցը եւ ավելացրել, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հրավիրել է Ստրասբուրգ` Եվրախորհրդարանում Հովհաննես- Պողոս Պապի ելույթից ուղիղ 25 տարի անց:
Նշելով, որ 1988թ-ին «ուրիշ ժամանակներ էին, եւ Եվրոպան դեռ բաժանված էր «երկաթե վարագույրով», Շուլցն ընդգծել է, որ հիմա միասնական Եվրոպայում խորհրդարանը պետք է առանցքային դեր ունենա եւ դառնա ավելի արդար աշխարհ ստեղծելու գործիք: