Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Freedom House

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դևիդ Կրամերը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը:

Կրամերի խոսքերով` Ադրբեջանում անցկացվել են ոչ ժողովրդավարական ընտրություններ, և որ Ադրբեջանի կառավարությունն անտեսել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Դրա հետ կապված` Կրամերը դիմել է ԵՄ-ի ղեկավարությանը, որպեսզի նա պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդեպ.

«Մենք ԵՄ-ին կոչ ենք անում լրջորեն վերաբերել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերին, և դադարեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031