Վերաքննիչի դատավոր մարդկանցից գումարներ է «քցել»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերաքննիչ  քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել։ «Ժողովուրդի» խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմեց, որ արդեն 4 տարի Է՝դատավորն իրեն խաբում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը։ Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ Աիդա Հովհաննիսյանը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել Է Նունեին, սակայն մինչ օրս չի լքում այն։ «Էլ ելք չունենալով՝դիմեցի ոստիկանություն։ Նրանք էլ միևչև հոկտեմբերի 20-ը ժամանակ են տվել դատավոր Աիդա Հովհաննիսյանին, որ լքի իմ բնակարանը, եթե ոչ՝ կվտարեն։ Ու գիտե՞ք՝ ինձ ինչ Է ասում դատավորը՝ «զդրաստի», չեմ լքելու տունը։ Նրա պատճառով հոգեկան հիվանդ եմ դարձել ու չգիտեմ, թե իր պատճառով կուտակված պարտքերս ինչպես պիտի փակեմ»։ Թերթը հավեում է,  որ Նունե Մկրտչյանը միակը չէ, ով խաբվել է դատավոր Հովհաննիսյանի կողմից։

Ավելի մանրամասն կարդացեք  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031