Պաշտոնական Բաքուն կարող է դադարեցնել իր համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԿԸՀ-ը «վիրավորական» է որակել հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տված գնահատականը, որում դրանք որակվել են որպես ոչ ժողովրդավարական ընտրություններ:
Այս մասին նշված է Ադրբեջանի ԿԸՀ-ի երեկվա հայտարարությունում: Դրանում ընդգծվում է, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տվյալ գնահատականը խստապես տարբերվում է 20 միջազգային կառույցների գնահատականներից, որոնք հետևել են Ադրբեջանի նախագահական ըտրությունների ընթացքին: Ադրբեջանի ԿԸՀ-ն կարծում է, որ դրանով իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը մեկուսացնում է իրեն:
Հայտարարությունում չի բացառվել, որ պաշտոնական Բաքուն կարող է դադարեցնել իր համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ: