
Վատիկանը հետ է կանչում Ֆրանցիսկոս Պապի հուշամեդալները` վրիպակի պատճառով

Վատիկանը որոշել է հետ կանչել Ֆրանցիսկոս Պապի պաշտոնակալմանը նվիրված 6 հազար հուշամեդալ` վրիպակի պատաճառով, հաղորդում է «La Repubblica» պարբերականը: Նշվում է, որ հուշամեդալների վրա Հիսուս Քրիստոսի անվան` «Jesus»-ի փոխարեն «Lesus» է փորագրված եղել:
Հուշամեդալները թողարկվել են Իտալիայի պետական դրամահատարանի կողմից եւ ձուլված են եղել ոսկուց, արծաթից ու բրոնզից: Հուշամեդալները վաճառքի են հանվել երեքշաբթի: Այդուհանդերձ, չորս հուշամեդալ արդեն վաճառված է եղել մինչեւ հետկանչը: Ըստ փորձագետների` հիմա արդեն նրանց գինն ավելի կբարձրանա վրիպակի պատճառով: