Բաժիններ՝

Ադրբեջանում պաշտոնաթերթը հրապարակել է ընտրակեղծիքի մասին վկայող լուսանկար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` «Հալգ» պաշտոնաթերթը հոկտեմբերի 10-ին հրապարակել է բավական ուշագրավ լուսանկար: Խոսքը հոկտեմբերի 9-ին Սումգայիթ քաղաքում նախագահական ընտրությունների քվեարկության մասին է:

Այդ լուսանկարում երևում է, որ քվեարկող տղամարդը մեկ քվեաթերթիկ է գցում քվեատուփի մեջ, սակայն նրա մյուս ձեռքում կան մի քանի քվեաթերթիկներ: Նրա կողքին կանգնած է մեկ ուրիշ ընտրող, ով նույնպես քվեարկում է: Նրանք չեն թաքցնում իրենց գոհունակությունը տեղի ունեցածից:

Ուշագրավ է, որ այդ լուսանկարն արդեն իսկ հանվել է թերթի կայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031