Բաժիններ՝

Մայրաքաղաքի տոնը սկսվեց արձանները լվանալով (լուսանկարներ)

Էրեբունի-Երևան 2795 տոնակատարության բազմազան միջոցառումների մեկնարկից առաջ մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից կամավոր հավաքագրված պատանիներն ու երիտասարդները լվացել են մայրաքաղաքի արձանները՝ երևանյան-տոնական տրամադրությամբ, Երևանի մասին երգեր երգելով։

Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։

001

Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Բաղրամյանի, Անդրեյ Սախարովի և այլ մեծերի հուշարձանները, ինչպես նաև Մանկական երկաթուղու մուտքի Հովազի քանդակը լվանալուց հետո բոլոր երեք խմբերը հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ և միավորված ուժերով, Երևան քաղաքի ջրային կառույցների աջակցությամբ, լվացել նաև Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի և Հայկ Նահապետի բարձրադիր արձանները։

002ardzan12.10 (1) 003.ardzan12.10

004.ardzan12.10 005.ardzan12.10 006.ardzan12.10 007.ardzan12.10 008.ardzan12.10

Կամավորների խոսքով՝ տոնական զարդարված մայրաքաղաքը լիարժեքորեն պատրաստ է տոնին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս