Բաժիններ՝

Ներկա պահին մենք չունենք պարտադիր զինծառայությունը վերացնելու պլան. Թուրքիայի գլխավոր շտաբի պետ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ`Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը երեկ Սարաևոյում հայտարարելէ, որ ներկայումս իրենք պլաններ չունեն պարտադիր զինծառայության չեղյալ հայտարարման մասին:

Օզելը հաստատել է, որ ավելի վաղ Գլխավոր շտաբը կառավարության հետ համաձայնեցրել է պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև 12 ամսվա կրճատելը.

«Տվյալ պահին մեր օրակարգում չի գտնվում պարտադիր զինծառայության չեղյալ հայտարարումը: Եվ այնուամենայնիվ, մենք ձգտում ենք առաջիկա տարիներին աստիճանաբար պրոֆեսիոնալացնել Թուրքիայի զինված ուժերը»:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը հայտարարել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից նվազեցվում է մինչև 12 ամսվա, իսկ բուհերի շրջանավարտների համար պահպանվում է 6 ամիսը: Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման արդյունքում 280.000 զինծառայող պետք է վաղաժամ զորացրվի Թուրքիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս