Բաժիններ՝

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես` հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930