4-րդ սովխոզում թափառող շանը կրակելու փոխարեն կրակել են վագոն-տնակի վրա
Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը հանդամասում անզգուշաբար կրակել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են տնակի պատերը և զգեստապահարանը:
Զննությամբ տնակի պատի մեջ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենի կապարե գնդակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1951 թ. ծնված Մանուկ Գ.-ն երկփողանի որսորդական հրացանից կրակել է իր վրա հարձակված թափառող շներից պաշտպանվելու նպատակով, որի ժամանակ գնդակը դիպչել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակին և պատճառել գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն: