Մենք կհաղթենք Իրանի վարչակարգին, կվերացնենք ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը․ Նեթանյահու
Իսրայել պետությունը ոչնչացնելու Իրանի և նրա պրոքսի ուժերի ձգտումը չի անհետացել։ Այն պարզապես թուլացել է․ այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Դա իրականացնելու կարողությունը, ըստ նրա, լրջորեն խաթարվել է։
«Մենք կատարել ենք մեր պարտքը, սակայն դեռ անելիքներ կան, և մենք դրանք ավարտին կհասցնենք։ Մենք կվերացնենք ՀԱՄԱՍ-ը։ Մենք նաև կհաղթենք Իրանի վարչակարգին։ Մենք կտապալենք այն, և այն կկործանվի։ Մենք կզբաղվենք նաև «Հեզբոլլահ»-ով, և այն նույնպես կկործանվի»,- ասել է Նեթանյահուն։

