
«Կյանքի խոսք»ը՝ աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր կազմակերպությունների ցանկը 2013թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ։
Ընդհանուր առմամբ, պարտադիր աուդիտի պահանջը վերաբերում է 941 ընկերությունների, որոնցից 295-ը առայժմ աուդիտ չեն անցել։
Նշենք, որ ցանկում առկա են ոչ միայն գործարար ոլորտի ընկերություններ, օրինակ՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը կամ Հայկական կարմիր խաչի ընկերությունը։ Սակայն առավել ուշագրավ է, որ այդ ցանկում կան նաև կրոնական կազմակերպություններ։ Այդ թվում՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը։ Սա ուշագրավ է նրանով, որ փաստորեն անուղղակիորեն վկայում է «Կյանքի խոսք»-ում խոշոր գումարների շրջանառության մասին։