Բաժիններ՝

Եվրամիությունը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններին

Եվրամիությունը հինգշաբթի առաջին անգամ հստակեցրել է  Սիրիայի հարցով իր դիրքորոշումը`  հայտարարելով խնդրի բացառապես քաղաքական լուծման նպատակահարմարության մասին:

Եվրոպական առաջնորդների մեծ մասի տեսակետից տարբերվում է Ֆրանսիայի նախագահի դիրքրոշումը, ով դեմ չէ միջամտությանը, սակայն սպասում է ԱՄՆ կոնգրեսի որոշմանը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը  հինգշաբթի միաձայն հայտարարել են, որ Սիրիայում հակամարտության լուծումը կարող է միայն քաղաքական լինել:  «Եվրամիությունը համոզված է, որ ջանքեր պետք է գործադրվեն քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Բարոզուն այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30