Նոր հանգամանքներ՝ անկողնում կատարված սպանությունից
Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանավան քաղաքում երիտասարդ կինն անկողնում սպանել է իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցող տղամարդուն: Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի մամուլին հայտնած տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է անկողնային անհամաձայնություների պատճառով, որոնց հետևանքով էլ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան: «Փաստինֆո»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել:
Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 1-ին: Այդ օրը երեկոյան էլ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական ցուցմունք:
22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ: Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը: Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառներին, ապա Հեղինե Գալստյանն իրաապահներին պատմել է, որ դեպքից շուրջ 2 ամիս առաջ’ հուլիսի սկզբին, Ալեքսանդր Կլիմովն իր ներկայությամբ դանակով սպանել է իր նախկին կնոջը` Սյուզաննա Հովհաննիսյանին: Նա նաև ասել է, թե իբր սպանված կնոջ դիակը երկուսով թաղել են Լոռու մարզի Գետավան գյուղի գերեզմանատանը:
Նրա մատնանշած տարածքում, սակայն, իրավապահները դիակ չեն հայտնաբերել: Փոխարենը Սյուզաննա Հովհաննիսյանը ողջ և առողջ հայտնաբերվել է Դսեղ գյուղում, որտեղ ֆերմայում աշխատելու համար, իր խոսքով, Ստեփանավանից տեղափոխվել է դեռևս հունիսին: Կինը հավաստել է, որ նախկին ամուսինն իրեն երբեւէ դանակով չի սպառնացել, և առավել ևս չի հարվածել:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: